ՈՒժեղ պետական գործիչ միրզոյան արոն, որը նաև աբաջյան գոհարի մարդն է, գնացել է Բրյուսել, որտեղ կմասնակցի ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Թե ինչ գործ ունի աբաջյան գոհարի մարդը ԵՄ նախարարների հավաքին, հայտնել է եվրահավ Կայա Կալասը:
«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»,-ասում է նա:
Փաստորեն, ինքնիշխանության համար կյանք ու Արցախ չխնայող ռեժիմը (ժողվարչապետն ասում էր, չէ՞, քանի Արցախը կար, մենք ինքնիշխան չէինք, Արցախի հանձնումից հետո ես նոր ինձ զգացի լիարժեք վարչապետ), որի համար անընդունելի է ցանկացած միջամտություն իր ներքին գործերին, միջամտություն է խնդրում դրսից, որպեսզի կանխի մեկ այլ միջամտություն:
Սա ի՞նչ է:
Սա այն է, ինչ վաղուց եմ ասում, այսինքն՝ Հայաստանի արևմտականների համար ինքնիշխանությունը բացառապես Ռուսաստանից կախված չլինելն ու հեռու լինելն է. Հայաստանն ինքնիշխան է, եթե թուրքի հարճ է, բայց ռուսից անկախ ու հեռու, բայց ինքնիշխան չէ, եթե ռուսի բարեկամն ու դաշնակիցն է և, հետևաբար, թուրքին ոչ բարեկամ, ոչ դաշնակից:
Հիմա, երկրի մեղսունակ ընդդիմությանն առաջարկում եմ դիմել Մահաթմա Գանդիի մեթոդին, այսինքն, հետևել իշխանության քայլերին և անել հակառակը:
Թող դիմեն ՌԴ ղեկավարությանը խնդրանքով՝ կանխել ԵՄ և եվրահավ Կալասի միջամտությունը գալիք ընտրությոններին: Բնականաբար, քրեական գործ կհարուցվի, մի քանիսին կկալանավորեն, բայց մեծ էֆեկտ կլինի, որը հնարավոր կլինի կապիտալիզացնել ապագայում:
«Մեր ձևով» անիմաստ շարժման դիրեկտոր Նարեկ Մեծը, բնականաբար, այս քայլին չի դիմի՝ խելքը չի հերիքի, բացի այդ, ամերիկյան ազդեցության գործակալ ու հաղորդիչ է, բայց Քոչարյանն ու Սարգսյանը կարող են, մանավանդ որ տեղեկացված են Գանդիի մեթոդների արդյունավետության մասին եվրահավերի և այլ քաղաքական անասունների դեմ պայքարում:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ